Главная » Файлы » Hi-tech

Փաշինյանի գործով դատական վճիռը կհրապարակվի հունվարի 19-ին
27.12.2009, 23:39
Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը haypage.net-ին տեղեկացրեց, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, և գործով դատական վճիռը կհրապարակվի հունվարի 19-ին:

«Մենք իհարկե մեր պաշտպանական ճառում արդարացում ենք խնդրել դատարանից, ներկայացրել ենք ապացույցները և հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանի գործում հետապնդելի որևէ արարք չկա և արդարացման դատավճիռ ենք խնդրել», -հավելեց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել է Երևանի թիվ 10 ընտրատարածքում, իսկ այստեղ ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին:

Նախորդող նորություն` Նիկոլի դատը շարունակվում է. այսօր դատարանը կլսի պաշտպանական կողմին

Категория: Hi-tech | Добавил: Misub
Просмотров: 614 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]