| Главная » Файлы » Hi-tech |
Խոզի գրիպի 3-րդ զոհը 80-ամյա կին է
| 27.12.2009, 18:36 | |
| Ինչպես haypage.net-ին ասաց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, մահացածը 80-ամյա կին է, ում մոտ ախտորոշվել է A/H1N1: Բացի այդ` նա նշեց, որ հանրապետությունում խոզի գրիպով հիվանդների թիվը հասել է 111-ի: Այսքան քաղաքացու մոտ լաբորատոր հետազոտությունը հաստատել է խոզի գրիպ հիվանդությունը: Շ. Հունանյանը նշեց, որ ներկայում հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիտորինգը: Դրա համաձայն` նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նվազում են նաև շտապ օգնության կանչերը: Ի դեպ, նախարարությունում գործում է 2 թեժ գիծ (Հեռ. 010 565323; 010 528872), որոնցով քաղաքացիները կարող են գտնել հիվանդության հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները | |
| Просмотров: 795 | Загрузок: 0 | | |
| Всего комментариев: 0 | |